National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.04.2022
Ռուսաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը. Հայկ Մամիջանյան
1 / 3

Քանի դեռ Արցախյան հիմնախնդրի հստակ, նույնչափ հայանպաստ ձեւաչափ առկա չէ, ամեն կերպ անհրաժեշտ է պաշտպանել ԵԱՀԿ  Մինսկի խմբի գոյությունը, գործունեությունը, մանդատի ընկալելիությունը միջազգային  հանրության եւ կողմերի համար. խորհրդարանական ճեպազրույցներին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է նշանակում երեկվա այն քայլը, որ ՌԴ արտգործնախարարությունը որոշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահին նշանակել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հատուկ  ներկայացուցիչ՝ Մամիջանյանը նշել է.

«Դեռեւս 1 կամ 1,5 ամիս առաջ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հնչեցրել էր իր մտահոգություններն առ այն, թե ինչպես են վարվելու իշխանությունները, եթե ընթացիկ գործընթացների արդյունքում Ռուսաստանը դուրս գա ԵԱՀԿ-ից: Մենք խոսում էինք այդ մասին, դրան պատասխան որեւէ կերպ չէր տրվում:  Այս իրադարձությունը, որը տեղի է ունեցել՝ կապված ռուս համանախագահի հետ, կանխատեսելի էր: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հայկական կողմի եւ արցախյան կողմի հստակ  գնահատականն այդ ուղղությամբ, որպեսզի վերահաստատվի ԵԱՀԿ-ի դերակատարությունը բանակցային գործընթացում: Բնականաբար, Ռուսաստանը եղել է, կա եւ  շարունակում է մնալ  մեր ռազմավարական դաշնակիցը»,-ասել է նա:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախի խորհրդարանի արած հայտարարությանը, նշել է. «Արցախի խորհրդարանը երեկ ձեւակերպեց իր ընդհանուր դիրքորոշումը, սահմանեց այն կարմիր գծերը, որոնք պետք է լինեին բանակցությունների գործընթացի տրամաբանության ներքո: Այսօր արցախցին, չնայած հիասթափություններին, մտահոգություններին, չնայած ստեղծված այս անմխիթար իրավիճակին, ամուր կպած է իր արմատներին»:

Խոսելով Արցախի հիմնահարցի հնարավոր լուծման մասին՝ Հայկ Մամիջանյանը վստահեցրել է, որ իշխանափոխության պարագայում հնարավոր կլինի հասնել արդյունքների:

«Հնարավոր է շատ պարզ, էմպիրիկ փորձով, որովհետեւ տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների եւ հայկական դիրքորոշումները նույն էջում գտնվելն ապահովել: Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաեւ ապագայում»,-ասել է պատգամավորը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am